Դուգլաս Կոստան՝ 5 առաջատար ակումբների տրանսֆերային թիրախում
Մի շարք ակումբներ հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուգլաս Կոստայի ծառայություններով։
28-ամյա խաղացողին ձեռք բերելու ցանկություն ունեն «Տոտենհեմը», ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը», «Ինտերը» եւ «Մանչեսթեր Սիթին», հաղորդում է Tuttosport-ը։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Կոստան մասնակցել է 17 հանդիպման, խփել 1 գոլ։ Բրազիլացի խաղացողը նաեւ մասնակցել է Չեմպիոնների լիգայի 4 եւ Իտալիայի գավաթի խաղարկության 2 հանդիպման։
«Մանչեսթեր Յունայթեդը» Կոստայի համար պատրաստ է վճարել 60 միլիոն եվրո։