Հարգանքի տուրք Եռաբլուրում.ՈՒՂԻՂ
Այսօր ապրիլի 2-ն է` 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների տարելիցի օրը: Երեք տարի առաջ այս օրը, ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի ռեժիմը, հարձակվեց Արցախի հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները թեև մեծ կորուստների գնով, կարողացան կանխել թշնամու առաջխաղացումը ու ետ շպրտեցին հակառակորդին:
Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված հերոսներն ամփոփված են Եռաբլուրում: Այստեղ այսօր հարգանքի տուրք է մատուցվում Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։