Քարաթափում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին
Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 1-ին, ժամը 21:50-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի արդյունքում ավտոճանապարհը միակողմանի փակվել է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին մոտակա բլրից ճանապարհի երթեւեկելի հատված է գլորվել 3 քար (յուրաքանչյուրը մոտ 0.7 խմ):
Փրկարարները եւ Դիլիջանի ՃՈ աշխատակիցները մաքրել են թափված քարաբեկորները, ինչի արդյունքում ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթեւեկելի: