Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր...

Իսկ դուք չե՞ք ցանկանում երջանիկ լինել. հոգեբան Հրաչյա Ամիրյան

Վերջին շրջանում հաճախ է խոսվում  մարդու անսհմանափակ հնարավորությունների, երջանկության հասնելու, մտքի ուժի ու նպատակների իրականացման մասին: Այս և, մանսավորապես, իրական երջանկության մասին հոգեբան Հրաչյա Ամիրյանի հետ զրուցեց Operativ.am-ի թղթակիցը:  


-Պարո'ն Ամիրյան, Ձեր գրքերում և հարցազրույցներում Դուք հաճախ եք խոսում մարդկային անսահմանափակ հնարավորությունների մասին: Իսկապե՞ս սեփական երջանկության հարցում ամենակարևորը մարդու դերն է:


-Եթե խոսում ենք ընդհանուր առմամբ, ապա մարդուց, իհարկե, շատ բան է կախված, ավելի շատ, քան կարող է թվալ: Մեզանից յուրաքանչյուրի պոտենցիալ հնարավորությունները, ներքին ռեսուրսները թեև անսահման չեն, բայց իրականում շատ մեծ են: Սա հանրահայտ փաստ է: Հանրահայտ է նաև այն, որ մենք մեր հնարավորությունների չնչին մասն ենք օգտագործում: Եվ եթե սովորենք օգտագործել այդ ռեսուրսները, ապա ֆենոմենալ արդյունքների կարող ենք հասնել: Ի՞նչն է դրան խանգարում: Ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ ճիշտ չեն գնահատում իրենց հնարավորությունները: Այսպես, շատ հաճախ նրանք ձգտում են փոխել այն, ինչն իրականում փոխել չեն կարող (փրկել աշխարհը, փոխել շրջապատող մարդկանց): Մյուս կողմից էլ նրանք հաշտվում են նրա հետ, ինչը փոխել հնարավոր է: Շատերին խանգարում է անվստահությունը, սեփական ուժերին և հնարավորություններին չհավատալը: Եթե այդ անվստահությունը տարիների ընթացքում է ձևավորվել և կայունացել, ապա դա մի րոպեում կամ ժամում չի փոխվի: Ինչ վերաբերվում է երջանկությանը, ապա դա հենց այն հարցերից մեկն է, որում առավելապես հենց մարդուց, նրա վերաբերմունքից է կախված, նա երջանիկ կլինի՞ արդյոք, թե՞ ոչ:

 

- Ի՞նչն է խանգարում մարդկանց երջանկության հասնել:


-Ամենից առաջ' երջանկության վերաբերյալ հստակ պատկերացում չունենալը: Եթե երջանիկ լինելը մարդու նպատակն է, ապա գործ ենք ունենում հետևյալ հոգեբանական օրենքի հետ, որը գործում է ոչ միայն երջանկության, այլև ցանկացած նպատակի ձգտելու դեպքում: Օրենքն այս է` եթե դուք հստակ, տեսանելի, շոշափելի, լսելի, զգալի լինելու աստիճանի հստակությամբ չեք տեսնում-պատկերացնում այն, ինչ ցանկանում եք, ապա չեք ստանա ձեր ուզածը: Կամ, որ ավելի վատ է, կստանաք այն, ինչը չէիք ցանկանա ստանալ: Խնդիրն այն է, որ մարդկանց մեծամասնությունը հստակ պատկերացում չունի, թե իրականում ինքն ինչ է ցանկանում, ինչի է ձգտում հասնել: Հստակ նպատակներ չունենալով` մարդիկ առավել հաճախ ընդօրինակում են ուրիշներին: Բայց այդ ընդօրինակված, ուրիշներից փոխառնված նպատակները հաճախ միանգամայն խաբուսիկ են լինում, ստերեոտիպ բնույթ են կրում և իրականում հաջողության ու երջանկության բնավ չեն հասցնում: Արդյունքում լինում է հիասթափությունը, դառնությունը, իզուր և անիմաստ ապրված կյանքի զգացումը:

 

-Ի՞նչ կարծրատիպերի մասին է խոսքը: Որևէ օրինակով կպարզաբանե՞ք:


-Խնդրեմ: Երջանկության վերաբերյալ տարածված ստերեոտիպեր շատ կան: Զանգվածային լրատվամիջոցներով մեզ շարունակաբար ներշնչվում է, որ երջանկությունը սպառման մեջ է, այս կամ այն ապրանքները, առարակները ունենալու (շքեղ բանակարան, ավտոմեքենա, առանձնատուն, ճոխ հանգիստ և այլն և այլն): Այդ ամենի համարժեքն, ինչ խոսք, դրամն է: Ահա և ստացվում է, որ երջանիկ լինելու համար շատ փող է հարկավոր: Մեզ անընդհատ ներշնչվում է այն մոտեցումը, որ երջանկությունն արտաքին բաների մեջ է, արտաքին հանգամանքների մեջ է: Մինչդեռ դա արմատապես սխալ մոտեցում է: Իսկ արևելյան իմաստությունը հակառակ պնդումն է բերում: Վարպետին հարցրին. «Որքանո՞վ է ճիշտ այն ասույթը, որ երջանկությունը դրամի մեջ չէ»: Վերջինս պատասխանեց, որ այդ ասույթը լիովին ճշմարիտ է և դա հեշտ է ապացուցել: Քանզի դրամով կարելի է գնել անկողին, բայց ոչ քուն, կերակուր, բայց ոչ ախորժակ, դեղորայք, բայց ոչ առողջություն, ծառաներ, բայց ոչ բարեկամներ, կանանց, բայց ոչ սեր, բնակարան, բայց ոչ ընտանեկան օջախ, զվարճություններ, բայց ոչ ուրախություն, կրթություն, բայց ոչ խելք: Եվ այն, ինչ թվարկվեց, չի սպառում ցուցակը:

 

-Յուրաքանչյուր մարդ երջանկությունը յուրովի է պատկերացնում: Այսինքն` դա շատ սուբյեկտիվ բան է: Եթե, ինչպես Դուք եք ասում, երջանիկ լինելու համար հարկավոր է առավելագույն հստակությամբ պատկերացնել, թե դա ինչ է, ապա կա՞ արդյոք երջանկության հստակ պատկերացում: Ի՞նչ է երջանկությունը ժամանակակից հոգեբանության տեսանկյունից:


- Բանն էլ հենց դա է, այդ սուբյեկտիվությունը: Երջանկության ամենատարբեր բնորոշումներ կան: Բացեք աֆորիզմների ցանկացած գիրք, կարդացեք արվեստագետների, մտածողների փիլիսոփաների ասույթները և երջանկության հարյուրավոր բնորոշումներ կգտնեք: Կատարյալ խառնաշփոթ է: Դե արի ու գլուխ հանիր այդ ամբողջ խառնափնթորությունից: Բայց եթե սուբյեկտիվ այդ  բոլոր բնորոշումները դնենք մի կողմ և խոսենք ժամանակակից հոգեբանության տեսանկյունից, ապա շատ հստակություն կմտնի այս հարցում: Ես կնշեմ միայն ամենակարևոր կետերը: Նախ և առաջ, երջանկությունը կարճատև, թեկուզ նույնիսկ շատ բուռն ուրախությունը չէ, որն առաջանում է ուրախալի ինչ-որ իրադարձությունների արդյունքում: Մարդն ինչ-որ հաջողության է հասել, նրա կյանքում ինչ-որ լավ իրադարձություն է կատարվել, ահա և նա ուրախանում է, ցնծության մեջ է: Այդ ամենն անցողիկ է, բավական կարճ է տևում: Երջանկությունն ավելի կայուն և տևական զգացում է, որը կապված է մարդու ամբողջ կյանքից բավարարված լինելու հետ: Եթե մարդն իր կյանքից ընդհանուր առմամբ բավարարված չէ, ապա այդ կարճատև ուրախությունները շուտով կանցնեն և անբավարավածության զգացումը կվերադառնա: Այլ կերպ ասած, երջանկությունը կախված է մարդու կյանքի բոլոր կողմերից, այն կապված է մարդու ինքնաիրացման հետ: Հետևաբար, երջանիկ լինելու համար մարդը պետք է իրացնի իր պոտենցիալ կարողությունները կյանքի բոլոր կողմերում, բոլոր հարցերում: Միայն այդ դեպքում երջանկության զգացումը կլինի կայուն և հարատև: Այս առումով մարդը լիովին երջանիկ կլինի միայն այն դեպքում, եթե իրեն լիովին ռեալիզացնի իր կյանքի բոլոր կարևոր ասպեկտներով: Իրական կյանքում դրան հասնելը դժվար է, այդ պատճառով էլ երջանկության զգացումը երբեմն լինում է ուժեղ, երբեմն միջին ուժգնության, իսկ երբեմն էլ բացակայում է: Կցանկանայի ևս մեկ մոլորություն նշել: Շատերին թվում է, թե երջանկությունը բացառապես միայն դրական ապրումներ են, հաճույքներն են: Իսկ հոգսերը, ջանքեր թափելը, հիասթափությունները կամ բացասական այլ ապրումները անհամատեղելի են երջանկության հետ: Ոմանք նույնիսկ փորձում են այդպիսի ապրելակերպ վարել' խուսափելով ամեն տեսակ տհաճություններց և բացառապես միայն հաճույքների տրվելով: Դրա արդյունքը ողբալի է լինում: Միայն հաճույքները, միայն վայելքները արագորեն հագեցման են հասնում և վրա է հասնում մեծ դատարկությունը, մեծ անիմաստությունը: Ինչպես ռուսական խմբերից մեկի հանրահայտ երգում է ասվում. «Ես տեսել եմ գեներալների, ովքեր ուտում և խմում են մեր մահը: Իսկ նրանց զավակները խելագարվում են, որովհետև այլևս ցանկանալու ոչինչ չունեն»: Ժամանակակից հոգեբանությունը փաստում է, որ երջանկության վիճակը, որպես իր կյանքի բոլոր կողմերով բավարարվածության զգացում, պայմանավորված է ոչ թե արտաքին հանգամանքներով (ինչ ունի մարդը, ինչերի է տիրում և այլն), այլ մարդու վերաբերմունքով աշխարհի նկատմամբ: Ասել է թե երջանկությունը ներքին վիճակ է, և հենց մարդուց է կախված նրա վերաբերմունքը արտաքին աշխարհին ու շրջապատող հանգամանքներին: Վերջերս մի տեղ կարդացի մի հետազոտության մասին, որով փորձել էին պարզել, թե որ երկրներում են մարդիկ իրենց ավելի երջանիկ զգում: Շատ ուշագրավ էր այն փաստը, որ երջանկության զգացումը կապ չուներ այդ երկրների սոցիալ-տնտեսական վիճակի, աղքատության աստիճանի հետ: Եթե չեմ սխալվում, Հայաստանը այն երկրներից էր, որտեղ մարդիկ առավել շատ են իրենց երջանիկ զգում: Սա ինձ համար ոչ անսպասելի է, ոչ էլ զարմանալի: Ուղղակի ևս մեկ վկայություն է այն բանի, որ երջանկությունը մարդու ներքին վիճակ է, նրա վերաբերմունքից է կախված, այլ ոչ թե բուն արտաքին պայմաններից ու հանգամանքներից: Այնպես որ, թող ոչ ոք ինքնախաբեությամբ չզբաղվի և իր երջանիկ չլինելն արտաքին պայմաններով «չարդարացնի»:

 

-Երջանկությունը կապում են նպատակների իրականացման հետ: Երջանկությունն ուղիղ համեմատական է նպատակների իրականացմանը: Բայց նպատակները կարող են շատ տարբեր և խաբուսիկ լինել: Ինչպե՞ս կարելի է պարզել, թե որոնք են ճիշտ նպատակները, որոնց հասնելիս մարդն իրապես երջանիկ կլինի:


-Մարդիկ երկու տեսակի նպատակներ են ունենում: Առաջին խումբն այն նպատակներն են, որոնք իսկապես այդ մարդունն են, նրա սրտից ու հոգուց են բխում: Եվ կան նպատակներ, որոնք մեզ ներշնչում են դրսից: Պարտադիր չէ, որ դրանք վատ նպատակներ լինեն: Մեր հարազատները, ընկերները, մասնագետները հաճախ են այդպիսի նպատակներ ներշնչում մեզ: Բայց մարդուն ուրախացնել, իսկապես երջանկացնել կարող են միայն մեր էությունից, մեր սրտից բխող նպատակները: Հարկավոր է այդ երկուսը տարբերել իրարից, այլապես մենք կարող ենք շատ ջանքեր թափել և հասնել մեր նպատակին, բայց պարզվի, որ դա ամենևին էլ այն չէր և մենք երջանիկ չենք զգա մեզ: Մի շատ հասարակ, բայց չափազանց արդյունավետ հոգեբանական հնար կա, որը թույլ է տալիս հստակորեն զանազանել մեր իրական նպատակները նրանցից, որոնք մերը չեն, դրսից են մեզ ներշնչվել: Սա ունիվերսալ հնար է և կարելի է կիրառել ցանկացած իրավիճակում, երբ մենք ընտրության առջև ենք կանգնում, երբ մտածում ենք' արժե՞ անել այսինչ բանը, թե՞ չարժե: Հնարը կոչվում է երևակայության զտիչ: Հարկավոր է աչքերը փակել և պատկերացնել, որ դուք արդեն արել եք դա: Մոտ 15 վայրկյան մնալ այդ վիճակում և հետևել, թե այդ ընթացքում ինչ զգացումներ էին առաջանում ձեզ մոտ: Եթե հանգստություն կամ դրական, հաճելի, զգացումներ էին առաջանում, ապա դա իսկապես ձերն է, ձեր սրտից ու հոգուց է բխում և անվարան հարկավոր է իրականացնել այդ ցանկությունը: Իսկ եթե աչքերը փակած վիճակում անհանգստություն, տագնապ կամ այլ բացասական, տհաճ զգացումներ էին առաջանում, կնշանակի դա ձեր չէ, չարժե դա իրականացնել և հետագայում զղջալ այդքան ջանքերի ու ծախսած ժամանակի համար:

 

-Դուք ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք, պրն. Ամիրյան:


- Այո, ես ինձ շատ երջանիկ եմ համարում: Ավելի ճիշտ' ես դա զգում եմ, որովհետև երջանկությունը ոչ թե միտք է, այլ զգացում է, բավարարվածության, ուրախության զգացում: Ի դեպ, արհեստական ձևով այդ զգացումն առաջացնել հնարավոր չէ: Այն կամ լինում է, կամ չի լինում: Իսկ շատ երջանիկ եմ, որովհետև դրա համար հիմքեր շատ ունեմ: Ես հիանալի ընտանիք ունեմ, հրաշալի ընկերներ, սիրած գործ, հիանալի առողջություն, միանգամայն աշխատունակ եմ, բազում ստեղծագործական պլաններ ունեմ, սիրում եմ բնությունը, կյանքը… և թվարկվածը չի սպառում ցուցակը: 

 

Զրուցեց Գայանե Շահինյանը 

դիտվել է 45283 անգամ
Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan