Որքան գումարի դիմաց Մադոննան ելույթ կունենա «Եվրատեսիլ»-ի ժամանակ
Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան ելույթ կունենա Թել Ավիվում կայանալիք «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի ժամանակ։ Եզրափակչում 15 րոպեանոց համերգային ծրագրի համար նա կստանա 1 մլն դոլար հոնորար։ Այս մասին հայտնում է YNet պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ նրան նման հոնորար կվճարի միլիարդատեր Սիլվան Ադամսը։ Նա նման քայլի է գնացել Հեռուստառադիոհեռարձակող իսրայելական կորպորացիայի (IPBC) հետ բանակցություններից հետո, որը նրան առաջարկել էր դառնալ մրցույթի գործընկերը։
64-րդ «Եվրատեսիլ»-ը կանցկացվի մայիսի 14-18-ը, Թել Ավիվում։