Չինաստանում անտառային հրդեհները 24 մարդու կյանք են խլել
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում անտառային հրդեհներ են բռնկվել, որոնց հետևանքով մահացել է առնվազն 24 հոգի: Այս մասին հայտնում է Հրդեհների վերահսկման կենտրոնը:
Անտառային հրդեհները բռնկվել են շաբաթ օրը, Յալունցզյան կոչվող տարածքից: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված 689 անձանցից 30-ը կիրակի անհետ կորել են: Անհետ կորածներից 2-ի հետ կարողացել են կապ հաստատել:
Երկուշաբթի հրդեհաշիջման աշխատանքներին միացել է նաև բանակը: