Դուռը փակ չի եղել. մտել են տուն ու հափշտակել ինչ ձեռքներն ընկել է (տեսանյութ)
Ոստիկանության Չարբախի բաժանմունքում փետրվարի 15-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկից գողություն է կատարվել: Օգտվելով դուռը կողպված չլինելու
հանգամանքից, մտել էին տուն ու հափշտակել ինչ ձեռքներն ընկել էր:
Մարտի 26-ին կրկին ահազանգ է ստացվել, որ ՄարկՎարդի փողոցի տներից
մեկից, որի դուռը դարձյալ կողպված չէր եղել, բջջային հեռախոս էին գողացել:
Ոստիկանները տեղեկություններ ստացան, որ հնարավոր է՝ գողությունները
կատարած լինի Նոր Արեշի բնակիչ Արման Ա.-ն: Մարտի 24-ին կասկածյալը բերման է
ենթարկվել ոստիկանություն: