ՆԱՏՕ-ն Լեհաստանում ռազմական ենթակառուցվածքների համար 260 մլն դոլար կծախսի
ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ընդհանուր առմամբ 260 մլն դոլար կծախսեն Լեհաստանում ամերիկյան ուժերի ռազմական ենթակառուցվածքների ստեղծման վրա: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է TASS-ը:
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել ավելի քան 260 միլիոն դոլարի խոշոր ներդրումների շուրջ, որը կենտրոնական Լեհաստանում ԱՄՆ զորքերի համար ռազմական ենթակառուցվածքներ կստեղծի: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում, ապրիլի 3-4-ը ՆԱՏՕ-ի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպման նախօրեին, որտեղ նշվելու է դաշինքի 70-ամյակը:
Ստոլտենբերգն ընդգծել է, որ այս կերպ ՆԱՏՕ-ն մեծացնում է ծախսերը, սակայն դաշինքի անդամները «պետք է ավելին անեն»:
Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն Լեհաստանում կկառուցի պահեստ՝ ԱՄՆ-ի ռազմական տեխնիկան պահելու համար: Նա կլինի Պովիդզեի օդակայանում:
Հայտնի է դարձել նաև, որ Լեհաստանը պատրաստ է ավելի շատ ամերիկացի զինվորականներ ընդունել: Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: Լեհաստանի տարածքում արդեն 4,5 հազար ամերիկացի զինվոր կա: