Սուլշերը չի կարծում, որ Պոգբայի երազանքն է «Ռեալ»-ում խաղալը
«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը չի կարծում, որ անգլիական թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի երազանքն է Մադրիդի «Ռեալում» խաղալը։
«Պոգբան երջանիկ է «Մանչեսթեր Յունայթեդում» եւ լավ է խաղում։ Լսել եմ, որ նա խոսել է «Ռեալ» մասին։ Սակայն նրան հարցրել էին եւ հնչել էր ընդհանուր պատասխան, որ ամեն ֆուտբոլիստ էլ երազում է «Ռեալ»-ում խաղալու մասին։ Պոգբան իր մասին չէր խոսել, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում ամեն ինչից գոհ է»,- Սուլշերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Եվրոպական մամուլը գրել էր, որ Արքայական ակումբը պատրաստ է 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 145 միլիոն եվրո։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան մասնակցել է 28 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։