Պետք չէ ակնկալել դարակազմիկ արդյունքներ․ «Իմ քայլը»՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին (տեսանյութ)
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը և Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը, նշեցին, որ դեռ առիթ չեն ունեցել խոսել վարչապետի հետ:
«Կողմերը խոսում են բանակցությունների և սկզբունքների մասին միմյանց ընկալումներից և այլն»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ նկատելով, թե ակնհայտ է,որ նոր փաստաթուղթ այս պահին չի մշակվում և տրամաբանական է, որ այս պահին չկա հստակ բովանդակային փուլ:
Խոսելով մարդասիրական միջոցառումների շուրջ համաձայնության մասին՝ Ռուբինյանն ասաց, որ վարչապետը դրա մասին խոսել է Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպմանը և նշել է որոշակի օրինակներ:
«Դրանք էլ պետք է մշակվեն, հստակություն այս պահին չկա, բայց խոսքը հավասարաչափ, երկկողմանի փոխհումանիտար օգնության մասին է, բանակցությունների համար անհրաժեշտ խաղաղության մթնոլորտի համար»,-ասաց նա:
Իսկ հարցին, թե խոսվե՞լ է Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին, Ռուբինյանն ասաց, որ Արցախից վերադարձել են երեկ գիշերը և չի կարող ասել․
«Սա այնպիսի հանդիպում չէր, որ պետք է ակնկալել դարակազմիկ արդյունքներ, բայց կարևոր հանդիպում էր երկրների ղեկավարների միջև, մեր կողմից հնչեցվել են թարմ, տրամաբանական մոտեցումներ և այս համատեքստում էր, որ տեղի ունեցավ հանդիպումը, և սա շարունակական գործընթաց է»: