Զելենսկին ստացած ձայներով գրեթե կրկնակի գերազանցում է Պորոշենկոյին
Ուկրաինայի ԿԸՀ-ն դեռևս հաշվել է քվեաթերթիկների 35.47 տոկոսի արդյունքները, որոնց համաձայն՝ շոումեն Վլադիմիր Զելենսկին ստացել է ընտրողների 30․22 տոկոսի աջակցությունը։ Նրան հաջորդում է պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Նա ստացել է 16․69 տոկոս ձայն, իսկ Յուլյա Տիմոշենկոյին աջակցել է ընտրողների 13․14 տոկոսը։ Այս մասին հայտնում է ուկրաինական «ՈւՆԻԱՆ» գործակալությունը։
Թեկնածուներից ոչ ոք չի հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ թվով ձայներ։ Սպասվում է ընտրական երկրորդ փուլ։
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայում անցկացված ընտրություններում նախագահի պաշտոնի համար պայքարել է 39 թեկնածու։