Սաակաշվիլին պարզաբանել է, թե ինչու ապրիլի 1-ին չի վերադառնա Ուկրաինա
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով ապրիլի 1-ին Ուկրաինա վերադառնալու մտադրություն էր հայտնել դեռևս մարտի կեսերին, հայտարարել է, որ չի կարող դա անել, քանի որ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն անցնում է ընտրական երկրորդ փուլ։
Նա ծրագրել էր Ուկրաինա վերադառնալ, եթե Պորոշենկոն չստանար անհրաժեշտ թվով ձայներ։ Այդ դեպքում ոչ ոք չէր ենթարկվի իրեն երկիր չթողնելու Պորոշենկոյի հրամանին։