Մխչյան գյուղում մեքենան ընկել է ջրատարը․ երկու հոգի հոսպիտալացվել է
Այսօր՝ մարտի 31-ին, ժամը 20:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է
փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հովտաշեն-Մխչյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel Astra»
մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ.Հ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի
երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում (գործող):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ.Հ.-ն, ուղևորները՝ Վ. (ծնված
1977 թ.) և Գ. (ծնված 1981 թ.) Թ.-երը, քաղաքացիների ուժերով դուրս են
բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները Վ. և Գ. Թ.-երին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Վերջիններս հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան
օգնություն՝ դուրս են գրվել: