Զույգաղբյուր-Կարմրավան ճանապարհին արգելափակումից դուրս է բերվել 255 մեքենա՝ 485 ուղևորով
Այսօր՝ մարտի 31-ին, ժամը 12:41-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ
Զույգաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են
արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ժամը 12:38-ից մինչև 18:05-ը փրկարարները, «Աշոցքի ՃՇՇ»-ն ու
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել
մոտ 255 ավտոմեքենա (485 ուղևոր):