Instagram-ում զանգվածային խափանում է տեղի ունեցել
Օգտատերերը հայտնել են, որ Instagram սոցիալական ցանցում խափանում է տեղի ունեցել։ Այդ մասին են վկայում Downdetector ծառայության տվյալները։
Հավելվածի և վեբ տարբերակի աշխատանքում խնդիրներն առաջացել են Հայաստանի ժամանակով 20:48-ին։
Ուժեղ խափանումներ են նկատվել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, Իտալիայում, Լեհաստանում։