Մրցարշավորդի կյանքի վերջին վայրկյանները․ (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել են կադրեր Գելենջիկի ռալլիի ժամանակ տեղի
ունեցած ողբերգական պատահարից։ Մրցարշավորդի կյանքի վերջին վայրկյաններն
արձանագրել է ավտոմեքենայի սրահում տեղադրված տեսախցիկը։
Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 30-ին։ Ամենագնացի անձնակազմը
փորձել է բարձրանալ լեռան գագաթ, սակայն գագաթ չհասած՝ ավտոմեքենան կորցրել
է կառավարումը և հետ գլորվելով ընկել ծառերի վրա։
Անձնակազմի ղեկապետը զոհվել է, իսկ ղեկավարը՝ հոսպիտալացվել, նրա վիճակը գնահատվում է ծանր։