Արարատի մարզում գլխի մասում հրազենային վնասվածքով 47-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի
մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է
ստացվել, որ Մասիս քաղաքին հարակից «Սիս» ավազահանքերի մոտ գտնվող լճակի
ափին տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են 47-ամյա Արթուր Ավագյանի դին։ Ըստ
նախնական տեղեկությունների՝ Ա. Ավագյանն իր ընկերների հետ այցելել է նշված
վայր՝ ձուկ բռնելու, որից հետո, ընկերների պատմելով, ինքն առանձնացել է ու
որոշ ժամանակ անց լսվել է կրակոցի ձայն, որից հետո հայտնաբերել են նրան
մահացած և հրացանը։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի
որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի
դատաբժշկական, մատնադրոշմային, ձգաբանական և հետքաբանական։