ՃՏՊ Բագարտունյաց պողոտայում. կա տուժած
ԱԻՆ-ից հայտնում են, որ մարտի 31-ին՝ ժամը 00:36-ին,911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 51 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Mercedes С 180 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել կայանված ԳԱԶել մակնիշի ավտոմեքենային:
ՄԻնչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Գ․Հ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և դադարեցրել գազի արտահոսքը՝ փակելով փականը: