The Prodigy-ի երկրպագուները վերջին հրաժեշտն են տվել Կիտ Ֆլինտին
Հարյուրավոր երկրպագուներ էին հավաքվել, որպեսզի The Prodigy-ի վոկալիստ Կիտ Ֆլինտին վերջին հրաժեշտը տան: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Անգիական Էսեքս շրջանի փողոցներում հավաքվել էին հասարակ քաղաքացիներ ու
հայտնի մարդիկ, որպեսզի վերջին հրաժեշտը տան իրենց սիրելի երաժշտին:
Հրաժեշտի արարողությանը ներկա է գտնվել նաև Ֆլինտի նախկին կինը՝ Մայումի
Կայը: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Ֆլինտը կյանքին վերջ է տվել
ինքնասպանությամբ այն բանից հետո, երբ բաժանվել է Կայից:
Երբ նրա դագաղը մտցրել են Սուրբ Մարիա եկեղեցի, փողոցում հնչել է հայտնի «Out оf space» երգը: