ՄԱԿ-ում Անջելինա Ջոլին պատմել է, որ ցանկանում է ԱՄՆ-ի բարգավաճումը (տեսանյութ)
Հոլիվուդյան դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին պատմել է, որ հայրենասեր է և ցանկանում է, որ ԱՄՆ-ը բարգավաճի:
Ջոլին նաև նշել է, որ Միացյալ Նահանգները միջազգային հանրության մի մասն է կազմում և պետք է նվազեցնի կոնֆլիկտների ռիսկը, խուսափի զինվորականներին արտասահման ուղարկելուց:
Նա շեշտել է, որ այդ նպատակով է ստեղծվել ՄԱԿ-ը: Կառույցը հիմնախնդիրների խաղաղ կարգավորման, հիմնարար ազատությունների և իրավունքների պաշտպանության ճանապարհներ է ստեղծում: