Արտակարգ դեպք Երևանում. քոլեջի 18-ամյա ուսանողը դանակահարել է 22-ամյա երիտասարդին
Երեւանում, մարտի 29-ին վիճաբանություն-ծեծկռտուք եւ դանակահարություն է տեղի ունեցել. Ժամը 12։00-ի սահմաններում «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտ»-ից
Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի
կտրած-ծակած վերք, ճակատային շրջանի քերծվածք վերքեր» ախտորոշմամբ իրենց
մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղվարդ քաղաքի բնակիչ 22-ամյա Սարգիս Ս.-ն է, որն ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալ։
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է,
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 09։30-ի սահմաններում
Սարգիս Ս.-ին դանակով հարվածել եւ վնասվածք է պատճառել Ավան Առինջի բնակիչ
18-ամյա Նարեկ Մ.-ն: Վերջինս Արաբկիրի ոստիկանների բացատրական աշխատանքների
շնորհիվ ներկայացել է Ոստիկանություն եւ տվել խոստովանական բացատրություն,
որից հետո բաց է թողնվել։
Հանցագործության գործիք հանդիսացող դանակը Ն․ Մանուկյանը ներկայացրել է
հետաքննիչին։ Նարեկ Մ.-ն սովորում է Երեւանի Ինֆորմատիկայի քոլեջի 3-րդ
կուրսում։