Ուղևորուհին մեկ լիտր օղի է խմել և սպառնացել ջարդել ուղեկցորդուհիների դեմքը
ЕasyJet ավիաընկերության ուղեւորուհին օղի խմելուց հետո թռիչքի ժամանակ սպառնացել է կոտրել ուղեկցորդուհիների դեմքը, տեղեկացնում է Լենտա Ռու.-ն՝ հղում կատարելով Independent-ին։
20-ամյա ուսանողուհի Դոնիկա Բրաունը Բարսելոնա-Լիվերպուլ չվերթ կատարող ինքնաթիռում էր։ Վկաների խոսքով՝ աղջիկը մի լիտր օղի է խմել օդ բարձրանալուց հետո 40 րոպեի ընթացքում եւ սկսել գոռգոռալ ընկերոջ վրա։
Դրանից հետո աղջկան խնդրել են գնալ օդանավի պոչամաս։ Նա համաձայնել է, բայց հետո նորից վերադարձել ու սկսել է հաշիվներ պարզել ընկերոջ հետ։
Այդ ժամանակ ուղեկցորդները փորձել են հանգստացնել նրան, եւ Բրաունը սպառնացել է, թե կջարդի նրանց դեմքը։ Աղջկան հաջողվել է հանդարտեցնել միայն այն բանից հետո, երբ անձնակազմի անդամներն ասել են, որ հետ կշրջեն ինքնաթիռը։
Վայրէջքից հետո ոստիկանությունը ձերբակալել է Բրաունին, նա կկանգնի դատարանի առաջ։ Նրան տուգանել են 50 ֆունտ ստեռլինգ եւ պարտավորեցրել վճարել 30 ֆունտ փոխհատուցում ինքնաթիռի ուղեւորներին։