Երևանի «Արարատի» պաշտոնական հայտարարությունը
Երեւանի «Արարատը» պաշտոնական հահտարարություն է տարածել կապված վերջին իրադարձությունների հետ: Հայտարարության մեջ գրված է. «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և թիմի ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեի միջև ծագած խնդրի վերաբերյալ, ակումբը ցանկանում է պարզաբանել հետևյալը. Սույն թվականի մարտի 25-ին «Արարատը» Ձորաղբյուրի մարզահամալիրում ընկերական հանդիպում է անցկացրել «Յունիոր Սևանի» հետ: Թիմի ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա նամակ է ներկայացրել, որի մեջ ասվում է, թե այդ հանդիպումից հետո թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հարվածել է իրեն և ռասիստական արտահայտություններ արել: Ստեղծվել է անախորժ իրավիճակ, սակայն այսօր թիմի մի շարք ֆուտբոլիստներ, մարզիչներ և ակումբի ներկայացուցիչներ ՀՖՖ ուղարկած պատասխան նամակի տակ դրել են իրենց ստորագրությունը, որ նման բան չի եղել և Դադիբոյ Զվանեն կեղծ լուրեր է տարածել: