ՆԱՏՕ-ն առաջարկել է Վրաստանին վերականգնել իր ռազմածովային նավատորմը
ՆԱՏՕ-ն առաջարկել է Վրաստանին վերականգնել իր ռազմածովային նավատորմը
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը առաջարկել է Վրաստանին վերականգնել իր ռազմածովային նավատորմը որպես առանձին միավոր։
Այս մասին գրում է «Взгляд.ру»-ն, հավելելով, որ ՆԱՏՕ-ի ղեկավարի կողմից այդ առաջարկը արվել է Վրաստան կատարած այցից հետո։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի ստանդարտների հետ ավելի լավ համատեղելություն ունենալու համար հարկ է, որ Թբիլիսին վերականգնի իր ռազմածովային նավատորմը։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ի ռազմանավերը մուտք էին գործել Սեւ ծով, հատելով Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները։