Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը. գողոնը՝ բաճկոն, օծանելիք, մազ կտրելու գործիք
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 1984 թ. ծնված Գոռ Հ.-ն, 2018թ. դեկտեմբերին Ն.Ստեփանյան փողոցի տներից մեկի մուտքի դռան փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, գողացել է տղամարդու 2 բաճկոն, կոշիկներ, իսկ 2019 թ. մարտին կրկին նույն եղանակով մուտք է գործել նշված
տուն եւ գողացել մազ կտրելու համար նախատեսված սարք, գործիքներ եւ
օծանելիքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական
միջոցառումների շնորհիվ մարտի 28-ին, ժամը 11.00-ին, Գոռ Հ.-ն, գողություն
կատարելու կասկածանքով, Նանսենի փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության
Նոր Նորքի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Մարտի 28-ին հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն է
կատարվել Գոռ Հ.-ի՝ Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարանում եւ
հայտնաբերվել է վերարկու, 3 պտուտակահան եւ 1 մուրճ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Գոռ Հ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: