Գյումրիում 11-ամյա երեխա է ինքնասպան եղել. ՔԿ
Գյումրիում 11-ամյա տղա է ինքնասպան եղել: Այս մասին հայտնեց քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննիչը, կատարվում են անհրաժեշտ
քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու
ուղղությամբ»,-նշեց նա: