Վարչապետի որոշմամբ` Վարդան Մելքոնյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Վարդան Մելքոնյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Վարդան Մելքոնյանին նշանակել Ջրային կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: