«Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատում է դրական. Փաշինյան
«Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը և ՀՀ բանկային համակարգի կանխատեսումը «կայուն»-ից դարձրել է «դրական»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դա վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով ՀՀ-ի տնտեսական զարգացումները գնահատում է դրական»: