«Մուդիզ»-ը Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատում է դրական. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փշինյանը Facebook-ի իր էջում գրառում է արել: Նա մասնավորապես նշել է.
««Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը ՀՀ-ի սուվերեն վարկանիշի հեռանկարը և ՀՀ բանկային համակարգի կանխատեսումը «կայուն»-ից դարձրել է «դրական»:
Դա վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով ՀՀ-ի տնտեսական զարգացումները գնահատում է դրական»: