Վրաստանում երիտասարդ աղջիկը դանակահարել է մորը
Վրաստանի Թելավի քաղաքում երիտասարդ աղջիկը սառը զենքով հարվածել է մոր թիկունքին: Տեղեկացնում է վրացական «Իմեդի» ՀԸ-ն:
Աղբյուրի հաղորդմամբ`պատճառը մոր և դստեր միջև ծագած վեճն է: Միջադեպից հետո ոստիկանները աղջկան ձերբակալել են, իսկ տուժած կնոջը տեղափոխել են Թելավիի հիվանդանոց: Անհրաժեշտ բուօգնություն ստանալուց հետո կնոջ իրավիճակը կայուն է:
Աղջկա նկատմամբ հարուցվել է քրեական գործ, ինչը նախատեսում է ուղղիչ աշխատանք մինչև 18 ամիս կամ 1-3 տարի ազատազրկում: