Արամ Ա-ն մեկնում է Հալեպ՝ Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին վերաօծելու
Վաղը՝ մարտի 29-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կժամանի Հալեպ՝ կատարելու տեղի հայկական Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցու վերաօծման արարողությունը, այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջից:
Հայտնի է, որ Արամ Ա կաթողիկոսը քառօրյա այցի ընթացքում կունենա մի շարք հանդիպումներ:
Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին, որը կառուցվել է 15-րդ դարում, համարվում է Հալեպի հայ համայնքի ամենահին եկեղեցին: Այն պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երկրորդ մեծ և հնագույն թեմերից Բերիո թեմին:
Սիրիական հակամարտության տարիներին լուրջ վնասներ կրած վանքի նորոգման աշխատանքները մեկնարկել էին անցյալ տարվա մայիսին: