Իսրայելը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Վլադիմիր Սոլովյով (տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ռուսական Россия 1 հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Кто Против?» («Ո՞վ է դեմ»-խմբ.) հաղորդման ընթացքում թեժ բանավեճ էր տեղի ունեցել հրեական արմատներ ունեցող ամերիկացի լրագրող Գրեգոր Վայների և ծագումով հայ ռուս փորձագետ Արայիկ Ստեփանյան միջև:
Այն բանից հետո, երբ հայազգի քաղաքագետը ուկրաինական իշխանությունների վրա ազդեցություն ունենալու առումով Իսրայելի իշխանությունների դեմ արտահայտություն էր հնչեցրել, Վայները հայտարարել էր , որ «Հայաստանում էլ սինագոգներ կան»: Սրան ի պատասխան` Վլադիմիր Սոլովյովը հարցնում է նրան, թե ինչ կապ ունի Հայաստանը:
«Ի՞նչ կապ ունի այդ հարցն այն բանի հետ, թե ինչ ենք հիմա քննարկում: Ի՞նչ խնդիր ունեն հայերն ու հրեաները: Ուզում եմ հիշեցնել, եթե չգիտես մեր ազգի պատմությունը, որ հենց հայերն են փրկել մեզ, Տիգրան թագավորն էր, որի մոտ եկան հրեաները ու հայերը մեզ ընդունեցին: Ավելին ասեմ, հայերն արդարացի հարցադրումներ ունեն մեզ ուղղված, որը վերաբերում է երիտթուրքերին ու հայերի ողբերգությանը: Այդ պատճառով ավելի զգույշ արտահայտվեք»,- ասել է Սոլովյովը Վայներին:
Հաղորդավարը նաև հավելել է, որ շատ է սիրում Հայաստանը ու հաճախ է այցելում: Նրա խոսքով` Իսրայելը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: