Արևային էներգետիկայի ոլորտում աշխուժություն կա․ Փաշինյան (տեսանյութ)
Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում բավական մեծ աշխուժություն կա, ու նաև մի քանի մեծ ծրագրեր կան այս ոլորտում։ Այս մասին պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ԱԺ ամբիոնից ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ երբ գյուղերում գազաֆիկացման հարց է բարձրացվում, այդ ժամանակ տեղին է նշել, որ այդ գյուղերում պետք է զարգացնել այլընտրանքային էներգետիկան, այդ թվում՝ արևայինը, բայց ոչ միայն դա, այլ նաև ջերմային էներգիայի ստացումը։
Մանրամասները՝ տեսանյութում:․