WhatsApp-ում նոր ռեժիմ կհայտնվի
WhatsApp մեսենջերի մշակողները թեստավորում են Android հարթակի ծրագրի տարբերակով նոր գործառույթ, որը կոչվում է «սեւ ռեժիմ», հայտնում է WABetaInfo պորտալը:
Նորամուծությունը հայտնվել է մեսենջերի 2.19.82 բետա տարբերակով: «Սեւ ռեժիմը» միացնելիս փոխվում է հավելվածի գունային գամման՝ ֆոնը դառնում է սեւ, իսկ տեքստը՝ սպիտակ:
Ներկայումս գործառույթը հասանելի է միայն բետա տարբերակով, այն ներկայացնելու օրը հայտնի չէ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեսենջերի մշակողները թեստավորում են «վերահասցեագրման մասին տեղեկություններ» գործառույթը, որն օգտագործելիս օգտատերը կիմանա, թե ստացած հաղորդագրությունը քանի անգամ է վերահասցեագրվել: