ԱԺ-ն շարունակում է «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկումը. Ուղիղ
Հայաստանի ԱԺ-ում ընթանում են երկրորդ նստաշրջանի հերթական նիստերը. Օրակարգում 11 հարց է ընդգրկված, որոնց մեծ մասը նախորդ 2 օրերին խորհրդարանը քննարկել է:
Մասնավորապես, նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Այսօր խորհրդարանը կքննարկի, մասնավորապես, «Հեղինակային և հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին»,
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերը: