Կեղծ տեղեկանքով վարկ է ստացել ու անհետացել․ ոստիկանությունը փնտրում է տեսախցիկի ֆիքսած տղամարդուն
Հայաստանի բանկերից մեկում Հարություն Հարությունյան անուն ազգանվամբ ներկայացած անձը աշխատանքի վայրից տրված կեղծ տեղեկանքի հիման վրա վարկ է ստացել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Բանկի տեսախցիկը ֆիքսել է կասկածյալին, տեսանյութում պատկերված տղամարդու վերաբերյալ տեղեկություններ ունեցողին ոստիկանությունից խնդրում են դիմել Էրեբունու կամ մոտական բաժին։