Արթիկում քաղաքացիները փակել էին ճանապարհը` բողոքելով ճանապարհների վիճակից
Մարտի 27-ին Արթիկի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Անուշավան գյուղ տանող ճանապարհին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ գյուղացիները չեն հիշում՝ ճանապարհները վերջին անգամ երբ են հիմնովին նորոգվել, ինչն էլ դարձել է բողոքի առիթ:
Նրանք փորձել են հանդիպել մարզպետին, սակայն նրանց տեղեկացրել են, որ մարզպետը տեղում չէ, նրա փոխարեն գյուղացիների և գյուղապետերի հետ զրուցելու էր եկել ճանապարհաշինության վարչության պետը:
Այս տարվա համար ծրագիր ներկայացված չէ, գյուղապետերը այլ լուծում են պահանջել: Փանիկ, Անուշավան, Սպանդարյան, Գետափ գյուղերի գյուղապետերը, ովքեր ներկա էին հավաքին, պնդել են՝ իրենցից ոչ ոք պատրաստ չէ այդքան մեծ գումար վճարել ճանապարհաշինության համար, վստահեցրել են՝ նույն խնդրի առաջ կկանգնեն նաև մյուս գյուղերը:
Ճանապարհաշինության վարչության պետը առաջարկել է ճանապարը վերանորոգել մաս առ մաս, դրան ևս դեմ են եղել: Հավաքվածներն այդպես էլ համաձայնության չեն եկեն, որոշել են ավելի ուշ հանդիպել մարզպետի հետ, կարծում են, որ խնդրին այլ լուծում կգտնեն:
Ներկա կլինեն բոլոր այն համայնքների ղեկավարներն ու շահագրգիռ անձինք ովքեր կցանկանան: