Հայ գործարար Մհեր Սարաջյանը սպանված է հայտնաբերվել Մերձմոսկվայում
Մոսկվայի մարզի Պուտիլկովո գյուղի բնակարաններից մեկում հայտնաբերվել էգործարար Մհեր Սարաջյանի դին: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
«34-ամյա գործարարի դին հայտնաբերվել է երկուշաբթի երեկոյան: Նրա մահվան պատճառ են դարձել դանակի մի քանի հարվածները: Հանցանքի վայրում ոստիկանությունը հայտնաբերել է խոհանոցային 5 դանակ»,- գրում է «Московский Комсомолец»-ը:
Հաղորդվում է, որ Մհեր Սարաջյանը շինարարական ընկերություններից մեկի գլխավոր տնօրենն էր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: