Չենք կարող բանկերին ասել՝ վարկ ես տվել, հետ մի պահանջի էդ վարկը․ Փաշինյան
Հայաստանի կառավարության քաղաքականության արդյունքում 130 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է, և այդ մարդիկ դուրս են բերվել բանկերի սև ցուցակներից, կարող են նորից վարկեր վերցնել։ Բայց շատ կարևոր է, որ քաղաքացիները վարկ վերցնելուց առաջ հաշվարկ ունենան։ Այս մասին ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ կարևոր է, որ մարդը, երբ վարկ է վերցնում, ինքն իր ծախսերը պլանավորի, իր անելիքը պլանավորի, որ էդ վարկը սպասարկի։ Այո, մենք տոկոսներն իջեցնենք, շատ դեպքերում արտոնյալ պայմաններով տանք, բայց մենք չենք կարող բանկերին ասել՝ վարկ ես տվել, հետ մի պահանջի էդ վարկը», – ասաց Փաշինյանը։