Երկու ամսում Հայաստանն ունեցել է 6,5% տնտեսական աճ
ՀԴՄ կտրոն պահանջելը, դրա միջոցով բյուջեի մուտքերն ավելացնելն ու զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելն ինքնին հեղափոխական բան չէ, բայց այս ամենով դրվում է հեղափոխական առաջընթացի հիմքը։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ներկայացրեց, որ հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 5,5 տոկոս, իսկ փետրվարին՝ 7,6 տոկոս։ Երկամսյա արդյունքը կազմել է 6,5 տոկոս։ Փաշինյանն ասաց, որ այս թվերը գոհացուցիչ չեն, բայց կարևոր է դինամիկան։ Նա ասաց, որ սեպտեմբերին տնտեսական աճի տեմպը մինուս նշանով էր, բայց երբ ասում էին՝ վերջ, ավարտվեց, ինքը ասում էր՝ ոչ, դինամիկան է կարևոր։