Փրկված ուղևորների «ոդիսականը» (տեսանյութ)
Viking Sky զբոսանավի ուղևորները կստանան վերադարձի տոմսի գումարը և հրավերք՝ զբոսանավով նոր ճամփոդության, հաղորդում է ТАСС գործշակալությունը:
Զբոսանավի տերը նաև խոստացել է հոգալ տուժած ուղևորներին տուն հասցնելու
ծախսերը: Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք ուղևորներից որևէ մեկը որևէ պահանջ
կներկայացնի զբոսաշրջային ընկերության կամ զբոսանավի տնօրինության դեմ:
Հիշեցնենք՝ մարտի 23-ին նորվեգական Viking Sky զբոսանավի շարժիչը
փոթորկի ժամանակ շարքից դուրս է եկել: Նավում 1300 ուղևոր է եղել: