Հայաստանը վերջին տարիներին վարում է շատ խելամիտ արտաքին քաղաքականություն․ Թոմաս Շրապել
Հայաստանը, լինելով Եվրասիական միության անդամ, միևնույն ժամանակ կարողանում է Եվրամիության հետ իր հարաբերությունները լայնացնել և խորացնել։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ասել է «Կոնրադ Ադեանուեր» հիմնադրամի Հարավային Կովկաս
տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը «Հայաստանը Եվրոպայի
ճանապարհին» խորագրով միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր ԳԴՀ
Քրիստոնեադեմոկրատական կուսակցության՝ «Կոնրադ Ադենաուերի» հիմնադրամը՝
ՀՀ-ում 10-ամյա հոբելյանական գործունեության առիթով:
Թոմաս Շրապելի խոսքով՝ Հայաստանը վերջին տարիներին վարում է շատ խելամիտ
արտաքին քաղաքականություն․ «Ոմանք, իհարկե, այսպիսի համադրության մեջ
հակասություններ են տեսնում` մի կողմից Եվրամիություն, մյուս կողմից
Եվրասիական տնտեսական միություն: Մեզ համար որպես «Կոնրադ Ադենաուերի»
ներկայացուցիչների, դա հակասություն չի համարվում: Ավելի քան համոզված ենք,
որ այդ համադրությունը ոչ թե «կամ-կամ» , այլ «և-և» սկզբունքով է»,-նշել է
նա:
Շրապելն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական առանձնահատուկ դիրքի
պայմաններում Հայաստանի համար կարևոր է խելամիտ և իմաստուն արտաքին
քաղաքականությունը: «Համոզված ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն
այս վերադասավորումներից հետո էլ կշարունակի իր ուղին»,– ասել է Թոմաս
Շրապելը: