Ուկրաինայում ծնողները ստիպել են՝ 5-ամյա երեխան 6 լ ջուր խմի, որի հետևանքով աղջնակը կոմայի մեջ է ընկել
Ուկրաինայում 5-ամյա աղջնակը կոմայի մեջ է ընկել այն բանից հետո, երբ
ծնողները փորձել են տնային պայմաններում ստամոքսի լվացում անել։ Այս մասին
հայտնում է Интерфакс-Украина-ն։
Ի սկզբանե բժիշկները ենթադրել են, որ աղջկա մոտ մենինգիտ է, սակայն դա
չի հաստատվել։ Ավելի ուշ գլխուղեղի այտուցվածություն է առաջացել։
Ինչպես հայտնի է, երեխային հիվանդանոց են տեղափոխել մարտի 24-ին։
Բժիշկների խոսքերով՝ երեխան դողէրոցք է ունեցել, այնուհետև գիտակցության
կորուստ է եղել, որից հետո աղջնակն ընկել է կոմայի մեջ։
Ծնողները պատմել են, որ երեխան սրտխառնոց է ունեցել, և նրանք ստիպել են 6 լ ջուր խմել՝ ստամոքսը լվանալու նպատակով։