Ջասթին Բիբերը ժամանակավորապես դադարեցնում է երաժշտական կարիերան
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը հայտարարել է, որ որոշ ժամանակ չի
զբաղվելու երաժշտական գործունեությամբ: Այս մասին երաժիշտը հայտնել է իր
Instagram-ում:
Նա նշել է, որ վերջին ալբոմին նվիրված համերգային շրջագայությունը իրեն
երջանիկ չի դարձրել: Նա խոստովանել է, որ շրջագայության վերջում արդեն չի
կարողացել թեժ շոու ծրագիր ներկայացնել և երկրպագուներին չի կարողացել
փոխանցել դրական լիցքեր:
«Ես որոնումների մեջ էի, փնտրում էի փորձեր ու սխալվում էի, ինչպես և
մեզանից շատերը: Հիմա ես ավելի շատ կենտրոնացած եմ ավելի խորքային
խնդիրների չեզոքացման վրա: Ուստի, ես չեմ անջատվում, կփրկեմ իմ
ամուսնությունը և կդառնամ այնպիսի հայր, ինչպիսին որ ուզում եմ»,- գրել է
Ջասթին Բիբերը:
Նա նաև հավելել է, որ իր ընտանիքն ու առողջությունը առաջնային են իր
համար, ինչպես նաև երկրպագուներին խոստացել է վերադառնալ երգարվեստ: