Գյուղապետից դժգոհ 43-ամյա քաղաքացին գերեզմանոցում փորձել է ինքասպան լինել․ արտակարգ դեպք Արմավիրի մարզում
Այսօր՝ մարտի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 12: 00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի և Արամվիրի
բաժիններ ահազանգեր են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի մարզի
գերեզմանոցներից մեկում փորձում է ինքնասպան լինել:
Մեծ թվով ոստիկաններ սկսել են հետախուզական աշխատանքներ կատարել
Արմավիրի, Վաղարաշապատի եւ հարակից գյուղերի գերեզմանատներում: Ի վերջո,
հաջողվել է պարզել, որ այդ քաղաքացին Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի
բնակիչ 43-ամյա Ռաշիդ Ամոյանն է։ Նա հրավիրվել է ոստիկանության Վաղարշապատի
բաժին:
Ըստ աղբյուրի՝ Ռ. Ամոյանը փորձել է թունաքիմիկատով ինքնասպանություն
գործել։ Նա ոստիկաններին հայտնել է, որ ստիպված է դիմել այդ քայլին, քանի
որ այս տարվա հունվարին Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի համայնքապետ
Գագիկ Սարգսյանը, առանց իր և իր հարազատների համաձայնության, վաճառել է
իրենց ընտանեկան գերեզմանատան մի մասը, ինչից հետո մեկ այլ քաղաքացի այնտեղ
հուղարկավորել է իր ազգականին:
Վաղարշապատի ոստիկանությունում Ռ. Ամոյանը գյուղապետի դեմ բողոք է
ներկայացրել՝ հայտարարելով, որ նա չարաշահել է պաշտոնական
լիազորությունները:
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: