Հայտնի են դարձել «Գահերի խաղը» սերիալի ամենահայտնի էպիզոդի նկարահանման մանրամասները (տեսանյութ)
«Գահերի խաղը» հեռուստասերիալի օպերատորը պատմել է, թե ինչպես է նկարահանվել սերիալի ամենահայտնի էպիզոդներից մեկը` «Բաստարդների ճակատամարտը» (Battle of the Bastards):
Այս էպիզոդը 6-րդ եթերաշրջանից է և համարվում է ամենաազդեցիկ սերիաներից մեկը: Օպերատորի հետ հարցազրույցի տեսանյութը տարածել է Game of Thrones YouTube-ի ալիքում:
Շոն Սևեջը 2010 թվաանից սկսած աշխատում է «Գահերի խաղի» հեռուստասերիալի
նկարահանման հրապարակում: Նրա խոսքով` այդ էպիզոդի կռվի նկարահանումներն
ամենազիլն են եղել: