Թումանյանական ֆլեշմոբ համացանցում. արտասանում են նախարարները (տեսանյութ)
Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի շրջանակներում համացանցում նոր ֆլեշմոբ է սկսվել:
Մի շարք պատգամավորներ, նախարարներ, հանրային գործիչներ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն են արտասանում և տեսաուղերձի միջոցով հրապարակում իրենց ֆեյսբուքյան էջերում, ապա մարտահրավեր նետում մեկ այլ մարդու:
Ձեզ ենք ներկայացնում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի տեսաուղերձները: