Ցածր մաքսատուրքերի դեպքում հայկական որոշ արտադրատեսակներ դուրս կմղվեն. «Իմ քայլը»
Ներմուծման ցածր մաքսատուրքերի դեպքում հայկական որոշ արտադրատեսակներ շուկայից դուրս կմղվեն նույն արտադրանքի իրանցի արտադրողների կողմից: Մարտի 26-ին ԱԺ նիստում ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Պատգամավորը նշեց, որ այս սպառնալիքի տակ հայտնված արտադրատեսակներից մեկը գիպսն է, իսկ ավելի ճիշտ՝ գիպսի օգտագործմամբ ստեղծվող արտադրանքը: «Հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանում հնարավոր լինի իրանական տվյալ արտադատեսակի վրա լրացուցիչ մաքսատուրք սահմանել, բայց արդեն Իրանից անմիջականորեն նրկրելուց հետո»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը, որը հիմնական զեկուցողն էր, պատասխանեց, որ համաձայնագիրը հայկական կողմին միանգամայն թույլ է տալիս այդպիսի գործիքների օգտագործումը, եթե Իրանից ներմուծվող ապրանքները սկսում են դուրս մղել հայ արտադրողներին: «Այս նույն սկզբունքը վերաբերում է նաեւ տվյալ համաձայնագրի այլ մասնակիցներին»,- պարզաբանեց փոխնախարարը: