Հայաստանում ուսանողներին թույլ կտան ուսման վարձը ամսական վճարել
Ուսանողների համար շատ ավելի դյուրին կլինի իրենց ուսման վարձը ամսական վճարել: Մարտի 26-ին ԱԺ նիստում «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց օրինագծի հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Պատգամավորը, մասնավորապես, առաջարկում է օրենսդրական փոփոխությունների ճանապարհով ուսանողներին թույլ տալ իրենց ուսման վարձը վճարել ոչ թե ըստ կիսամյակների, ինչպես հիմա, այլ ամեն ամիս:
Օրինագիծը ստացել է Կառավարության դրական եզրակացությունը: