ԵԱՀԿ-ն Վրաստանին խորհուրդ է տալիս վերանայել Ընտրական օրենսդրությունը
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրապարակել է դիտորդական առաքելության վերջնական զեկույցից հատվածներ: Դիտարկումը կատարվել էր 2018 թվականի աշնանը Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ:
Զեկույցում ներկայացված են առաջարկներ Ընտրական օրենսդրության վերանայման, ընտրարշավի ընթացքում կուսակցությունների և պետության միջև հստակ բաժանման, ինչպես նաև նախընտրական քարոզչության ընթացքում ատելության դրսևորումները կանխելու նպատակով նորմերի կանոնակարգման համար:
ԺՀՄԻԳ-ի փորձագետները նաև առաջարկել են ստեղծել «անաչառ և իրավասու» մեխանիզմ բողոքները ժամանակին ու արդյունավետ քննելու համար: